ՀՀ նախագահը նոր նշանակում է արել

Վահագն Խաչատուրյան
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նոր օգնական կունենա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի կարգադրությամբ Արմեն Մարկոսյանը նշանակվել է ՀՀ նախագահի օգնական։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նախագահի կայքում։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը. Արմեն Մարկոսյանին 2022 թվականի մարտի 15-ից նշանակել ՀՀ նախագահի օգնական», - նշված է որոշման մեջ։
Հիշեցնենք` ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը կայացավ կիրակի` մարտի 13–ին։ Նա ՀՀ նախագահ է ընտրվել մարտի 3-ին Հայաստանի Ազգային ժողովի իշխող խմբակցության` ՔՊ–ի 71 պատգամավորների միաձայն քվեարկությամբ։