Էրդողանն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ պատերազմի շարունակությունը ոչ մեկին ձեռնտու չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թուրքիայի ղեկավարի գրասենյակին։
Նշվում է, որ երկու երկրների նախագահները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։
Էրդողանը հայտարարել է կայուն հրադադարի հաստատման կարևորության մասին։
«Նախագահ Էրդողանն ասել է, որ կշարունակի Ուկրաինայի նախագահ Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ ջանքերը` կայուն հրադադարի հասնելու համար»,– ասված է հաղորդագրության մեջ։
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ պատերազմի շարունակությունը ոչ մեկին ձեռնտու չէ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 21–րդ օրը։