Visa և Master քարտերը ՀՀ տարածքում խնդիրներ չունեն` բացառությամբ մեկ բանկի. ԿԲ նախագահ

Բանկային քարտ
ՀՀ ԿԲ նախագահի հավաստմամբ` քարտային երկու համակարգն էլ ՀՀ մնացած բոլոր բանկերի կողմից բնականոն սպասարկվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Հայաստանի տարածքում Visa և Master քարտերի աշխատանքում խնդիրներ չեն արձանագրվել` բացառությամբ մեկ բանկի։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
«Ունենք մեկ օրինակ, որտեղ խնդիր կա, որովհետև բանկն է գտնվում սանկցիոն ցուցակում։ Մնացած դեպքերում որևէ խնդիր չկա։ Երկու համակարգն էլ ՀՀ մնացած բոլոր բանկերի կողմից բնականոն սպասարկվում են»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ սկսեցին տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։
Դրանք հիմնականում առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
ՎՏԲ-Հայաստան բանկն անխափան կերպով սպասարկում է իր ավանդները
Տնտեսական սահմանափակումների շարքում են նաև Ռուսաստանի մի շարք բանկեր իրենց մասնաճյուղերով ու դուստր ձեռնարկություններով։ Դրանց թվում է նաև ՎՏԲ–Հայաստան բանկը, որի Visa և Master քարտերը միջազգային դրամական փոխանցումների համակարգից անջատվել են։
1.6 տոկոս` 5.3–ի փոխարեն. ԿԲ–ն վերանայել է տնտեսական աճի կանխատեսումը