Ուկրաինական զինուժը «Տոչկա-Ու»-ով հրթիռակոծել է ԴԺՀ-ի տարածքը, կան տուժածներ

Ուկրաինական «Տոչկա-Ու»-ի բեկորներ Դոնեցկում. Արխիվային լուսանկար
Առնվազն չորս մարդ է տուժել, այդ թվում՝ մեկ երեխա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Ուկրաինական զինված ուժերը կրկին «Տոչկա-Ու» համակարգ են կիրառել, որի հետևանքով տուժել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Մակեևկ բնակավայրի միկրոշրջաններից մեկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Նախնական տվյալներով՝ հակառակորդը կրկին «Տոչկա-Ու տակտիկա-հրթիռային համակարգ է կիրառել։ Տուժել է Մակեևկի «Սոլնեչնի» միկրոշրջանը, մոտակա տների ապակիները փշրվել են, արձանագրվել է հրդեհ 2 խանութներում»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է նաև, որ առնվազն չորս մարդ է տուժել, այդ թվում՝ մեկ երեխա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 20–րդ օրը։