ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Ուկրաինայի Գերագույն ռադան որոշեց ռազմական դրությունը երկարաձգել 30 օրով։ Տեղեկությունը հայտնում է Страна.ua Telegram–յան ալիքը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վլադիմիր Զելենսկին է օրինագիծը ներկայացրել ռադային։
«Գերագույն ռադան մարտի 26-ից 30 օրով երկարաձգում է ռազմական դրությունը», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 20–րդ օրը։