ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտին ու Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնին։
Վերջին տվյալներով` ռուսական կողմում կար մոտ 380 բեռնատար և 40 մարդատար ավտոմեքենա։
Հավելենք, որ արդեն մի քանի օր է` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, քանի որ ձնահյուսի վտանգ կար:
Միաժամանակ ԱԻՆ–ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։