Տիեզերքի վրա պատժամիջոցները չեն ազդի. NASA–ն կաշխատի Ռուսաստանի հետ

Մարս. Արխիվային լուսանկար
Ուկրաինայում ապառազմականացման և ապաազգայնականացման դեմ ՌԴ հատուկ գործողությունները չեն ազդել Միջազգային տիեզերակայանի աշխատանքի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. NASA-ից հայտնել են, որ Միջազգային տիեզերակայան թռիչքներ կատարելու համար, անձնակազմի փոխանակման մասին համաձայնագրի նախապատրաստման ուղղությամբ շարունակելու են աշխատել Ռուսաստանի հետ, չնայած Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք միասին աշխատում ենք արդեն ավելի քան 20 տարի և կշարունակենք նաև հետագայում»,– հայտարարել է Միջազգային տիեզերակայանի NASA-ի ծրագրի ղեկավար Ջոել Մոնտալբանոն:
Ավելի վաղ «Ռոսկոսմոսը» պահանջել էր չեղարկել իր նկատմամբ սահմանված պատժամիջոցները։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 20–րդ օրը։