ԵՐԵՎԱՆ, 15 մարտի– Sputnik. Ռուսաստանում «Յանդեքսի» գլխավոր տնօրեն է նշանակվել Տիգրան Խուդավերդյանը։ Նա համատեղությամբ զբաղեցնում է նաև «Յանդեքս» ընկերությունների խմբի գործադիր տնօրենի պաշտոնը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Տիգրան Խուդավերդյանը «Յանդեքս» է եկել 2006 թվականին։ Ի թիվս այլ բաների` նա գլխավորում էր «Յանդեքսի» «Բրաուզեր» և «Յանդեքս։ Նավիգատոր» ծառայությունները։ 2015 թվականին Խուդավերդյանը դարձել է «Յանդեքս։ Տաքսի»–ի գլխավոր տնօրենը, իսկ 2018 – ից ՝ «Յանդեքս։ Տաքսի»–ի և «Յուբերի»։
2019 թվականին նշանակվել է «Յանդեքս» ընկերությունների խմբի գործադիր տնօրենի պաշտոնում։