ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Թուրքմենստանի նորընտիր նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին ընտրություններում արձանագրած հաղթանակի առթիվ։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը՝ ի նպաստ հայ-թուրքմենական հարաբերությունների հետագա զարգացման:
Բացի այդ, ՀՀ վարչապետը զրուցել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ և շնորհակալություն հայտնել վերջին տարիների համատեղ աշխատանքի համար:
Հիշեցնենք` մարտի 12-ին Թուրքմենստանում նախագահական արտահերթ ընտրություն անցկացվեց։ Հաղթեց գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին՝ Սերդար Բերդիմուհամեդովը։