Պապիկյանն Իրանի դեսպանին է ներկայացրել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագոտում և Արցախում

Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին
Կողմերն անդրադարձել են հայ-իրանական երկկողմ համագործակցության հեռանկարներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Մարտի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Աբբաս Բադախշան Զոհուրի
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը:
Կողմերն անդրադարձել են հայ-իրանական երկկողմ համագործակցության հեռանկարներին, քննարկել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Սուրեն Պապիկյան
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է նաև իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագոտում և Արցախում: