Դա ճշմարտություն է, որը պետք է ընդունել. Զելենսկին հասկացել է, որ ՆԱՏՕ-ի անդամ չեն դառնա

Վլադիմիր Զելենսկին առցանց ձևաչափով մասնակցել է Joint Expeditionary Force-ի պետությունների ղեկավարների հանդիպմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Ուկրաինան ՆԱՏՕ չի մտնի, ու պետք է ընդունել դա։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նման կարծիք է հայտնել Joint Expeditionary Force-ի երկրների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվել է առցանց ձևաչափով։
«Տարիներ շարունակ մենք լսել ենք իբր բաց դռների մասին, բայց արդեն տեղեկացել ենք նաև, որ մենք այնտեղ չենք մտնի։ Դա ճշմարտություն է, որը պետք է ընդունել»,–ասել է նա:
Ուկրաինայի նախագահը հերթական անգամ ՆԱՏՕ-ին կոչ է արել փակել Ուկրաինայի օդը, սակայն միաժամանակ հավելել է, որ Կիևում հասկանում են, թե ինչ հետեւանքների դա կարող է հանգեցնել: Դրա հետ մեկտեղ Զելենսկին «ինքնահիպնոս» է անվանել դաշինքի անդամների մտավախությունները 3–րդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի վերաբերյալ:
Մենք այդքան միամիտ չենք. Լուկաշենկոն ասել է` ինչու չեն պատասխանել «Տոչկա –Ու»–ի հարվածին
Նա այդ առումով կարծում է, որ Կիևին պետք են Արևմուտքի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր և անվտանգության առանձին երաշխիքներ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 20–րդ օրը։