Դպրոցներում մեկնարկում է գարնանային արձակուրդը. առաջին դասարանցիները 2 շաբաթ կհանգստանան

Դպրոցականներ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Դպրոցներում մարտի 21-ից կտրվի գարնանային արձակուրդի մեկնարկը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական ուսումնական հաստատությունների օրինակելի ուսումնական պլանի համաձայն` 2021-2022 ուսումնական տարում 2-12-րդ դասարաններում սովորողների գարնանային արձակուրդը կմեկնարկի 2022 թ. մարտի 21-ից մինչև մարտի 27-ը ներառյալ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը սահմանված է 2022 թ. մարտի 21-ից ապրիլի 3-ը ներառյալ:
Հիշեցնենք` Արցախի Հանրապետությունում գազամատակարարման դադարեցման պատճառով առաջացած ջեռուցման խնդրով պայմանավորված` դպրոցների գարնանային արձակուրդը շուտ է մեկնարկել` մարտի 14-ին։