Բացարձակ ապատեղեկատվություն է. ԱՀ ԱԳՆ–ն` Ուկրաինա զինվորականներ ուղարկելու մասին

Ուկրաինայի Գլխավոր շտաբը հայտարարել էր, թե իբր ռուսական ռազմական գործողությանը միանում են Լեռնային Ղարաբաղի, Սիրիայի և Սերբիայի զինվորականները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Ուկրաինայի Գլխավոր շտաբի հայտարարությունն այն մասին, թե Արցախից Ուկրաինա զինվորականներ են ժամանում, բացարձակ ապատեղեկատվություն է։ Նման հայտարարություն է արել Արցախի արտաքին գործերի նախարարությունը։
«Իրականության հետ որևէ աղերս չունի»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Ուկրաինայի Գլխավոր շտաբը հայտարարել էր, որ իբր ռուսական ռազմական գործողությանը միանում են Լեռնային Ղարաբաղի, Սիրիայի և Սերբիայի զինվորականները։
ԱՄՆ–ն Ուկրաինա ուղարկելու համար վարձկաններ է փնտրում` առաջարկելով օրական մինչև 2000 դոլար
Ուկրաինական գերատեսչության տվյալներով՝ ռուսական ստորաբաժանումների շարքերը համալրվում են Լեռնային Ղարաբաղից ժամանած խաղաղապահ զորախազմով և Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողներով։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 20–րդ օրը։