«ԱրմՀայԹեք 2022» ցուցահանդեսի շրջանակում Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ գործադիր մարմնի նիստը

«ԱրմՀայԹեք 2022»-ին կմասնակցեն ՀԱՊԿ և մի շարք այլ երկրների հատուկ տեխնիկական սարքավորումների ընկերություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Մարտի 31-ից ապրիլի 2-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
Նշվում է, ոչ պաշտպանական և տեխնոլոգիական ոլորտի մասնագիտացված այս միջոցառմանը կմասնակցեն ՀԱՊԿ և մի շարք այլ երկրների հատուկ տեխնիկական սարքավորումների, անվտանգության համակարգերի առաջատար ընկերություններ։
«Միջոցառման շրջանակում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի գործադիր նիստը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, միջոցառմանը ներկա կգտնվեն նաև գերատեսչությունների ղեկավարներ, պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ, տարբեր երկրների մասնագետներ, բազմաթիվ այցելուներ։
Ցուցահանդեսի նպատակն է խթանել ժամանակակից տեխնոլոգիաներն ու ծառայությունները, ստեղծել համագործակցային նոր կապեր, ամրապնդել գործընկերային հարաբերություններ, գտնել նոր գործընկերներ և ներդրողներ։
Կցուցադրեն թռչող սարքեր. Հայաստանը՝ տարվա գլխավոր հայթեք-միջոցառման նախաշեմին
Հիշեցնենք, որ «ԱրմՀայԹեք»-ն անցկացվում է երկու տարին մեկ: Առաջին նման ցուցահանդեսը տեղի է ունեցել 2016-ին, երկրորդը՝ 2018-ին:
2020-ի մարտին պետք է կայանար հերթական միջոցառումը, որը կորոնավիրուսի հետևանքով հետաձգվեց մինչ հոկտեմբեր, սակայն հոկտեմբերին էլ 44-օրյա պատերազմի մեջ էինք։ Այն հետաձգվել էր մինչև 2021-ի մարտ, և կրկին համավարակի պատճառով հետաձգվեց մեկ տարով։