Արցախում ԱՁ-ի տնօրենը բանակ մեկնածի հաշվին պետությունից գումար է հափշտակել

ԱՁ-ի տնօրենը 590 000 դրամ է պետությունից ստացել և յուրացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Արցախում մեղադրանք է առաջադրվել Ստեփանակերտ քաղաքի ԱՁ-ներից մեկի70-ամյա տնօրենին, որը պետությունից գումար է հափշտակել, տեղեկությունը հայտնում է Արցախի քննչական կոմիտեն։
Մասնավորապես, վերոհիշյալ անձն Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ կնքել է հյուրանոցային ծառայությունների մատուցման պայմանագիր, ըստ որի` պատերազմի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիներին զբոսաշրջային տանը պետք է տեղավորեր։
Քարահունջի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
ԱՁ-ի տնօրենը 2021թ. մայիսից տեղյակ լինելով նշված զբոսաշրջային տանը տեղավորված՝ ԱՀ Հադրութ քաղաքի բնակչի՝ 2021թ. փետրվարից բանակ զորակոչվելու մասին, 2021թ. մայիսից մինչև օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում նրա անունը ներառել է մատուցված ծառայությունների հանձնման-ընդունման արձանագրությունում։ Դրա հիման վրա էլ նա ստացել և յուրացրել է 590 000 դրամ։
ԱՁ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խարդախությունը) և 345-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը)։
Նախաքննությունը շարունակվում է։