Ապատեղեկատվություն է. Ստեփանակերտում օդային տագնապի փորձնական միացում չի լինելու

Ստեփանակերտ. նախագահի նստավայր. Արխիվային լուսանկար
Գերատեսչությունից բնակչությանը հորդորում են խուճապի չմատնվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Համացանցում շրջանառվող և տարածվող լուրը՝ թե իբր Ստեփանակերտում օդային տագնապի փորձնական միացում է լինելու, չի համապատասխանում իրականությանը, հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը։
Գերատեսչությունից խնդրում և հորդորում են խուսափել կեղծ տեղեկություններից և խուճապի չմատնվել:
Հորդորում են նաև հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ իրավիճակն այնքան էլ կայուն չէր Արցախում. ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում էր հրադադարի ռեժիմը` տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակելով գյուղերի (մասնավորապես Ասկերանի շրջանի Խրամորթ, Փարուխ և Խանապատ) ուղղությամբ։