«Աերոֆլոտը» մարտի 22-ից կվերսկսի թռիչքները դեպի Երևան

«Աերոֆլոտը» մարտի 8-ից դադարեցրել էր միջազգային բոլոր թռիչքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը մարտի 22-ից կվերսկսի թռիչքները դեպի Երևան, հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ թռիչքները կիրականացվեն ռուսական Sukhoi Superjet 100 ինքնաթիռներով։ ««Աերոֆլոտը» դեպի Երևան ամենօրյա կանոնավոր չվերթներ կիրականացնի, արդեն կարելի է տոմսեր ձեռք բերել»,–հայտնում են ընկերությունից։
Հիշեցնենք, որ «Աերոֆլոտ» ավիաընկերությունը մարտի 8-ից դադարեցրել էր միջազգային բոլոր թռիչքները։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական ավիաիշխանությունները ավիափոխադրողներին խնդրել են մարտի 6–ից դադարեցնել թռիչքները արտերկիր, իսկ մարտի 8-ից փակել նաև միջազգային չվերթերը Ռուսաստանի ուղղությամբ: Մասնավորապես խոսքը վերաբերում է այն ինքնաթիռներին, որոնք գրանցված են օտարերկրյա ռեեստրներում` արտասահմանյան կազմակերպության հետ լիզինգային պայմանագրի շրջանակներում։