1.6 տոկոս` 5.3–ի փոխարեն. ԿԲ–ն վերանայել է տնտեսական աճի կանխատեսումը

2022թ–ին արդյունաբերությունը Հայաստանում նույնիսկ կարող է 4.7 տոկոսանոց անկում գրանցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Ռուս–ուկրաինական կոնֆլիկտի տնտեսական հետևանքների պատճառով Հայաստանում այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը Կենտրոնական բանկը 5.3 տոկոսից նվազեցրել է մինչև 1.6 տոկոսի։
Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը` հավելելով, որ վերանայումը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության ոլորտում կանխատեսվող անկմամբ։
«Մենք կանխատեսում էինք, որ արդյունաբերության ճյուղը պիտի 2022թ–ի ընթացքում աճեր 1.6 տոկոսով, այնինչ նոր զարգացումների ներքո, երբ կան որոշակի խնդիրներ հանքարդյունաբերությունում, մշակող արդյունաբերությունում, արդյունաբերության ճյուղի -4.7 տոկոս աճ է դրված»,– ասաց ԿԲ նախագահը։
Շինարարության ոլորտում ևս անկում է կանխատեսվում։ Թերևս տնտեսության միակ ճյուղը, որն այս տարի 2021թ–ի համեմատ աճ է արձանագրելու, ԿԲ մասնագետների կանխատեսմամբ` գյուղատնտեսությունն է։
ԿԲ–ն փորձում է զսպել գնաճը. վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.25 տոկոսով