ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը ՌԻԱ Նովոստիին պատմել է, որ Դոնբասի թեմայով դիմել է Վլադիմիր Զելենսկուն և մերժում ստացել:
«Իմ թիմը սկսեց աշխատել նրա շրջապատի հետ։ Մի քանի հանդիպում կազմակերպվեց։ Այդ հանդիպումների ժամանակ մենք Դոնբասում հրադադար հաստատելու մանրամասն պլան առաջարկեցինք։ Արդյունքը Դոնբասի հետ Ուկրաինայի խաղաղ համաձայնագրի ստորագրումն էր, Դոնբասի վերականգնման միջազգային հիմնադրամի ստեղծումը, Դոնբասի վերաինտեգրումը (քաղաքական, տնտեսական, սոցիալական) Ուկրաինայում, - ասել է Յանուկովիչը։
Նա պարզաբանել է, որ այդ նախագիծը նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի անվտանգության երաշխիքների ստորագրում է ներառել։ Յանուկովիչի ներկայացուցիչները նախագիծը Վլադիմիր Զելենսկուն են փոխանցել ծանոթանալու եւ ուսումնասիրելու համար։
«Պայմանավորվել էինք, որ ուսումնասիրությունից հետո մեզ պատասխան կտան։ Շուտով պատասխան ստացանք` մեզ դա չի հետաքրքրում: Իմ տղաները վրդովվեցին` եթե նրանց չի հետաքրքրում խաղաղությունը, ուրեմն թող պատասխանեն` ինչն է հետաքրքրում», - ընդգծել է Յանուկովիչը։
Նա հավելել է, որ հանդիպումները շարունակվել են, բայց հստակություն կամ որոշակիություն այդպես էլ չի եղել։
«Ինչպես ասում էին իմ բանակցողները, նրանց հետ խոսելու բան չկա», - եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 19–րդ օրը։