Ուկրաինայի տարածքից ՌԴ–ին որևէ սպառնալիք չպետք է լինի. Լավրով

Սերգեյ Լավրով. Արխիվային լուսանկար
ՌԴ արտգործնախարարը մեկնաբանել է Ուկրաինայի հարցով Մոսկվայի դիրքորոշումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Ուկրաինայի տարածքից Ռուսաստանի համար որևէ սպառնալիք չպետք է լինի։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Կատարի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո ՌԴ նախարարը նշել է, որ Մոսկվայում գնահատում են Ուկրաինայի հետ կարգավորման հասնելու և օրակարգային հարցերի շուրջ համաձայնության գալու Կատարի շահագրգռվածությունը։
«Համաեվրոպական անվտանգության, այդ թվում Ուկրաինայի և Ռուսաստանի անվտանգությանը հասնելու շահագրգռվածությունից ելնելով` պետք է այնպես անել, որպեսզի Ուկրաինայի տարածքից ՌԴ–ին որևէ սպառնալիք չգա», – նշել է Լավրովը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 19–րդ օրը։