The Kardashians. Քիմը հրապարակել է իր նոր իրապատում-շոուի թրեյլերը

Քիմ Քարդաշյան. Արխիվային լուսանկար
Քարդաշյան ընտանիքը չի պատրաստվում հեռանալ էկրաններից։ Մեկ ամիս անց նրանք կրկին աշխարհին կպատմեն իրենց պատմությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հրապարակել է իր նոր իրապատում-շոուի՝ The Kardashians-ի թրեյլերը։
Նշենք, որ նախագիծը կփոխարինի «Keeping up with the Kardashians» հայտնի շոուին, որը 20 եթերաշրջան է ունեցել և հեռարձակվել է 2007-2021 թվականներին։
«Hulu» սթրիմինգային ծառայությունն ազդարարել էր «The Kardashians» նախագծի առաջին եթերաշրջանը։ Իրապատում-շոուի թրեյլերն հասանելի է նաև Youtube-ում։
«Հենց նոր թողարկվեց KardashiansHulu–ի թրեյլերը։ Պրիմերան կկայանա ապրիլի 14–ին, որին կարելի է հետևել Disney+ և Star+հարթակներում»,–գրել է հեռուստաաստղը։
Նշենք, որ նախագիծը կներկայացնի ընտանիքի նոր պատմությունները։