ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Սլովակիայի իշխանությունները հայտարարել են, որ 3 ռուս դիվանագետի են արտաքսում։ Նրանց մեղադրում են երկրի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ համագործակցության համար, որոնք կասկածվում են լրտեսության մեջ։
«Մոսկվան դա անուշադրության չի մատնի և կպատասխանի դիվանագետների արտաքսմանը»,– ասել են ՌԴ ԱԳՆ-ից՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին։
Գերատեսչությունում չեն պարզաբանել, թե Մոսկվան կոնկրետ երբ կարձագանքի դիվանագետների արտաքսմանը։