Դաշինքի առաջին գլխավոր քարտուղար Իսմեյ Հասթինգսը կազմակերպության նպատակն այսպես է բնորոշել. «Խորհրդային Միությունը պահել Եվրոպայի սահմաններից դուրս, ամերիկացիներին` ներսում, իսկ գերմանացիներին՝ ենթակայության տակ»։ Եթե 1949-ին դաշինքը 12 անդամ ուներ, ապա հիմա նրանց թիվը հասել է 30-ի։
Դաշինքը շարունակեց աճել նույնիսկ այն բանից հետո, երբ Միխայիլ Գորբաչովը բանավոր խոստումներ ստացավ, որ դաշինքն արևելյան ուղղությամբ չի ընդլայնվի:
Խորհրդային Միությունը փլուզվեց, դաշինքը շարունակեց ընդլայնվել։ Այժմ Ռուսաստանը անվտանգության գրավոր երաշխիքներ է պահանջում։