Ռումինիայում` Ուկրաինայի սահմանից 100 կմ հեռավորության վրա, անօդաչու սարք է ընկել

Հատուկ նշանակության ջոկատի ոստիկանը Վիդրայում շրջակա միջավայրի ազգային պաշտպանության ժամանակ (13 ապրիլի, 2021թ). Ռումինիա
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Ռումինիայի Դումիտրա կոմունայի բնակիչներից մեկն իր բակում անօդաչու սարք է գտել և այդ մասին հայտնել ոստիկանությանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ոստիկանության 6-րդ բաժնի ոստիկանները Դումիտրա կոմունայի բնակիչներից մեկից հաղորդում են ստացել այն մասին, որ նա իր տան մոտ անօդաչու թռչող սարքի ոչ մեծ մոդել է հայտնաբերել», - ասված է ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Իրավապահները հետաքննություն են սկսել։ Libertatea–ին տված մեկնաբանությունում ոստիկանությունը հայտնել է, որ չեն կարողանում հստակ որոշել` սարքը ռազմական է, թե ոչ. ԱԹՍ–ի վրա տարբերանշաններ չկան: Հայտնի չէ նաև` մինչ ընկնելը սարքը տեսախցիկ ունեցել է, թե ոչ։
ԱԹՍ–ն ընկել է Ուկրաինայի սահմանից մոտ 100 կմ հեռավորության վրա։ Գործը փոխանցվել է դատախազությանը։
ՌԴ ՀՕՊ համակարգերը ևս մեկ «Բայրաքթար» են խոցել. ՊՆ