Օպերատիվ - մարտավարական իրավիճակը եղել է հարաբերականորեն կայուն. ՊԲ

Մարտական դիրք Արցախում. Արխիվային լուսանկար
Հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի - Sputnik. Մարտի 13-ին` օրվա ընթացքում, և մարտի 13-ի լույս 14-ի գիշերը օպերատիվ֊մարտավարական իրավիճակը եղել է հարաբերականորեն կայուն։
Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ իրավիճակն այնքան էլ կայուն չէր` ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում էր հրադադարի ռեժիմը` տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակելով գյուղերի (մասնավորապես Ասկերանի շրջանի Խրամորթ, Փարուխ և Խանապատ) ուղղությամբ։