Նախարարը չի հերքում Վարդուհի Գրիգորյանին տեղակալ նշանակելու մասին լուրերը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում. Արխիվային լուսանկար
Մամուլի հրապարակումների համաձայն, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը փորձում է փոխնախարարի պաշտոնում առաջադրել իր մտերիմ Յակով Ասատրյանին, իսկ գործող նախարար Անահիտ Ավանեսյանը` Վարդուհի Գրիգորյանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանեց նաև նախարարությունում առաջիկայում սպասվող կադրային փոփոխությունների, մասնավորապես` նախարարության աշխատակազմի ղեկավար Վարդուհի Գրիգորյանին փոխնախարարի պաշտոնում նշանակելու ու նախկին նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ, նախարարի խորհրդական Յակով Ասատրյանին, ի հեճուկս Թորոսյանի ջանքերի, այդ պաշտոնում չնշանակելու մասին լուրերին։
«Վարդուհի Գրիգորյանն առողջապահության նախարարությունում է աշխատում, կարծեմ, վերջին 17 տարիների ընթացքում։ Առաջատար մասնագետից երկար տարիների ընթացքում հասել է դեղերի քաղաքականության վարչության պետի պաշտոնին, այնուհետև նշանակվել է աշխատակազմի ղեկավար, որից հետո փոխվել է պաշտոնի անունը` գլխավոր քարտուղար»,– ասաց նա` ըտ էության չհերքերով ու չհաստատելով Վարդուհի Գրիգորյանի նշանակման մասին լուրերը։
Առողջապահության նախարարն ուրախ է, որ աղի մասին օրինագիծը լայն քննարկման է արժանացել
Ավանեսյանը միայն հայտնեց, որ փոխնախարարի պաշտոնը ներկայում թափուր է, ու հնարավոր թեկնածուների շուրջ քննարկումներ են ընթանում։
Ինչ վերաբերում է նախկին նախարար Արսեն Թորոսյանի մտերիմը համարվող նախարարի խորհրդական Յակով Ասատրյանին այդ պաշտոնում նշանակելուն, Ավանեսյանը միանշանակ հայտարարեց, որ վերջինը շարունակելու է զբաղեցնել խորհրդականի պաշտոնը։
Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը փորձում է փոխնախարարի պաշտոնում առաջադրել իր մտերիմ Յակով Ասատրյանին, իսկ գործող նախարար Անահիտ Ավանեսյանը` Վարդուհի Գրիգորյանին։