ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ միջուկային հակամարտության հեռանկարը «կրկին հնարավոր է դարձել»։
«Ռուսական միջուկային ուժերի մարտական պատրաստության մակարդակի բարձրացումը սարսուռ առաջացնող լուր է։ Միջուկային հակամարտության հեռանկարը, որը ժամանակին աներևակայելի էր, այժմ կրկին հայտնվել է հնարավորի սահմաններում», — լրագրողների հետ զրույցում ասել է Գուտերեշը։
Նրա խոսքով՝ պետք է ապահովել Ուկրաինայում միջուկային օբյեկտների անվտանգությունն ու պաշտպանությունը։ Նա կոչ է արել «դիվանագիտության և խաղաղության ճանապարհը բռնել»։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 19–րդ օրը։