Meta-ն թույլ չի տալիս երկրի ղեկավարներին սպանելու կոչեր անել

Meta-ի փոխնախագահը հայտարարել է, որ ընկերությունն այժմ ճշգրտում է իր դիրքորոշումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Meta-ն թույլ չի տալիս երկրի ղեկավարներին սպանելու կոչեր անել Facebook-ում և Instagram-ում։ Նման հայտարարություն է արել ընկերության փոխնախագահ Նիկ Քլեգը, տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։
Հայտնել էինք, որ ամերիկյան Meta հոլդինգը մեղմացրել է ատելության խոսքի կանոնները (hate speech) և ժամանակավորապես որոշ երկրներում Facebook-ի և Instagram-ի օգտատերերին չի արգելի ռուս զինվորականների նկատմամբ բռնություն կոչեր անել։ Սակայն այս հայտարարությանը հաջորդեց պարզաբանում` Facebook-ի ևInstagram-ի նոր քաղաքականությունը կկիրառվի միայն Ուկրաինայում՝ թույլ տալով տեղի օգտատերերին իրենց «զայրույթն» արտահայտել Ռուսաստանի զորքերի հասցեին։
Քլեգի խոսքով՝ ընկերությունն այժմ ճշգրտում է իր դիրքորոշումը, որպեսզի այն չմեկնաբանվի որպես «ռուսների դեմ ընդհանուր առմամբ» արդարացնող բռնություն։
«Ցանկացած երկիմաստության վերացման համար մենք էլ ավելի ենք նեղացնում մեր հրահանգների շրջանակը, որպեսզի հստակ նշենք, որ թույլ չենք տալիս մեր հարթակներում պետության ղեկավարի մահվան կոչերը»,–ասել է Քլեգը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նա հատարարել էր, որ Facebook-ը ևInstagram-ը չեն հանդուրժի ռուսատյացություն և ռուսաստանցիների հանդեպ ցանկացած խտրականություն։