ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության պատճառով հոսպիտալացվածների 87.5 տոկոսը պատվաստված չէ։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ մարտի 14-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 2 078 121 պատվաստում։
Համաձայն գերատեսչության վիճակագրական տվյալների` COVID-19 դրական թեստ ունեցողների 88.4 %-ը պատվաստված չէ։ Ծանր վիճակում գտնվողների 89.5 %–ը նույնպես պատվաստված չէ։
Նշենք, որ վերջին 1 օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 17-ով։ Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 4 մարդ։