Հայաստանի ըմբշամարտիկները 4 մեդալ են նվաճել Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում

Հայաստանի ըմբշամարտիկները 4 մեդալ են նվաճել Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվել է Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում մարտի 7-ից 13-ը։
Sputnik
Պլովդիվում ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունը: Մրցումային վերջին օրը Հաբեթնակ Կուրղինյանի թիմի կազմում ևս մեկ բրոնզե մեդալ է նվաճել 61 կգ քաշային Նորիկ Հարությունյանը:
Հարությունյանը բրոնզե մեդալի համար պայքարում 10:0 հաշվով հաղթել է Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցչին:
Հայաստանի հավաքականի համար սա 4-րդ մեդալն էր Մ23 ԵԱ-ում: Ավելի վաղ մեր թիմի կազմում արծաթե մեդալներ էին նվաճել Հրաչյա Մարգարյանը (65 կգ) և Նարեկ Հարությունյանը (70 կգ), իսկ բրոնզե մեդալակիր էր դարձել Էդիկ Հարությունյանը (57 կգ):
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվել է Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում մարտի 7-ից 13-ը։