Հայ և տաջիկ պարալիմպիկ մարզիկները ՌԴ–ում կմասնակցեն «Մենք միասին ենք. Սպորտ» խաղերին

«Պարալիմպիկ ձմեռային խաղեր» համառուսաստանյան մարզական բաց մրցումները տեղի կունենան մարտի 18-21-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Հայաստանի և Տաջիկստանի մարզիկները ռուսական և բելառուսական թիմերի հետ ՌԴ–ում կմասնակցեն «Մենք միասին ենք։ Սպորտ» պարալիմպիկ խաղերին։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով ՌԴ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը։
«Պարալիմպիկ ձմեռային խաղեր» համառուսաստանյան մարզական բաց մրցումները տեղի կունենան մարտի 18-21-ը` Խանտի Մանսիյսկում։
Կանցկացվեն Պեկինի (Չինաստան) XIII Պարալիմպիկ ձմեռային խաղերի ծրագրով նախատեսված դահուկավազքի, բիաթլոնի, սնոուբորդի, լեռնադահուկային սպորտի, սայլակով կերլինգի և սլեջ-հոկեյի մրցումներ:
Փետրվարի վերջին Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) միջազգային մարզական ֆեդերացիաներին խորհուրդ էր տվել թույլ չտալ ռուսաստանցի և բելառուս մարզիկներին մասնակցել միջազգային մրցումներին Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության պատճառով: Մարտի 2-ին Ռուսաստանի և Բելառուսի թիմերին թույլատրեցին մասնակցել Պեկինի Պարալիմպիկ խաղերին, բայց չեզոք դրոշի ներքո։ Սակայն 17 ժամ անց Միջազգային պարալիմպիկ կոմիտեն (IPC) փոխեց իր որոշումը և արգելեց ռուս և բելառուս մարզիկներին մասնակցել խաղերին: