Ղազախստանի նախագահն արգելել է 10 հազար դոլարից շատ կանխիկ գումար դուրս բերել երկրից

Դոլար
Արգելքի տակ են հայտնվել նաև զտված ոսկու ձուլակտորները և ոսկուց ու արծաթից պատրաստված ներդրումային մետաղադրամները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի - Sputnik. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը «Ղազախստանի Հանրապետության ֆինանսական կայունության ապահովման միջոցառումների մասին» հրամանագիր է ստորագրել, որի համաձայն` արգելվել է 10 հազար ԱՄՆ դոլարից շատ կանխիկ արտարժույթ դուրս բերել երկրից: Տեղեկությունը հայտնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը ։
«Ղազախստանի Հանրապետության ազգային շահերի պաշտպանության և Ղազախստանի Հանրապետության ֆինանսական կայունության ապահովման նպատակով որոշում եմ արգելել Ղազախստանի Հանրապետությունից 10 000 ԱՄՆ դոլարը գերազանցող կանխիկ արտարժույթի և արտարժութային դրամական գործիքների դուրսբերումը», - ասված է հրամանագրում:
Բացի այդ, արտահանման արգելքի տակ են հայտնվել զտված ոսկու ձուլակտորները և ոսկուց և արծաթից պատրաստված ներդրումային մետաղադրամները:
Նազարբաևի եղբորորդուն կալանավորել են Ղազախտելեկոմի միջոցների յուրացման գործով