ԵՐԵՎԱՆ, 14 մարտի - Sputnik. «Fox News» հեռուստաալիքը հայտնում է, որ իր թղթակիցներից մեկը վիրավորվել Է Կիևի շրջանում Ուկրաինայի իրադարձությունները լուսաբանելու ժամանակ, միջադեպի հանգամանքները պարզվում են:
««Fox News»-ի լրագրողը վիրավորվել Է Կիևի շրջանում նյութ հավաքելու ժամանակ։ Այս պահին մենք շատ քիչ մանրամասներ գիտենք։ Մեր թիմը տեղում ջանքեր է գործադրում տեղի ունեցածի մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար», - եթերում ասել է հեռուստաալիքի հաղորդավարը։
Լրագրողի անունը չի նշվում։ Մինչդեռ «Fox News»– ի մի շարք լրագրողներ Twitter-ում գրել են, որ տուժածը թղթակից Բենջամին Հոլն է, որը արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր է լուսաբանում և պարբերաբար այցելում ԱՄՆ-ի պետդեպարտամենտի միջոցառումներին:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 19–րդ օրը։