Դոնեցկում «Տոչկա-Ու» կիրառելը ռազմական հանցագործություն է. Կոնաշենկով

Իգոր Կոնաշենկովը. Արխիվային լուսանկար
Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ ակնհայտ է` «Տոչկա-Ու»-ն խաղաղ բնակչության դեմ է ուղղված եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Դոնեցկում կիևյան ազգայնականների կողմից «Տոչկա-Ու» կիրառելը ռազմական հանցագործություն է։ Նման հայտարարություն է արել ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով` «Տոչկա-Ու» կիրառելն ազգայնականների կողմից մեկ նպատակ ունի` որքան հնարավոր է շատ քաղաքացիական անձանց շրջանում զոհեր ունենալ։
«Նման զինամթերքի կիրառումը քաղաքում, որտեղ զինված ուժերի կրակակետեր չկան, ակնհայտ է, որ խաղաղ բնակչությանն է ուղղված և ռազմական հանցագործություն է»,–ասել է Կոնաշենկովը։
Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի զինված ուժերի կողմից Դոնեցկի մարդաշատ կենտրոնի գնդակոծությունը 20 խաղաղ բնակչի կյանք է խլել: 28 անձ էլ վիրավորվել է։
Դոնեցկում ուկրաինական զորքերի` «Տոչկա-Ու»-ով հարձակման հետևանքները` լուսանկարներով