Չինաստանն ԱՄՆ–ին կոչ է արել բացատրել Ուկրաինայի կենսալաբորատորիաների գործունեությունը

Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ Ուկրաինայում ռազմա-կենսաբանական գործունեությունը միջազգային հանրության շրջանում անհանգստություն է առաջացնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ԱՄՆ-ն պետք է լիովին պարզաբանի արտասահմանում իր ռազմա-կենսաբանական գործունեությունը, այդ թվում՝ Ուկրաինայի տարածքում։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին` այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը։
«Եթե ԱՄՆ-ն ցանկանում է ապացուցել իր գործունեության անկեղծությունը, ինչո՞ւ չի բացում այդ կենսաբանական լաբորատորիաները միջազգային փորձագետների կողմից անկախ հետազոտության համար»,– նշել է չինացի դիվանագետը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում ռազմա-կենսաբանական գործունեությունը միջազգային հանրության մոտ մտահոգության տեղիք է տալիս։ Լիցզյանը նշել է` վերջերս հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Ուկրաինայում տասնյակ կենսաբանական լաբորատորիաներ գործում են ամերիկյան պաշտպանական գերատեսչության պատվերներին համապատասխան:
Աշխարհին հետաքրքիր կլինի, թե ինչով են զբաղվել կենսալաբորատորիաներն Ուկրաինայում. Պեսկովը