Աշխարհահռչակ երգիչ Գարուն Երևանում համերգ կտա

Համերգը կազմակերպվում է Ֆրանկոֆոնիային Հայաստանի լիիրավ անդամակցության 10–ամյակի կապակցությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Ֆրանսիացի փոփ աստղ Գարուն ապրիլի 21-ին և 22-ին ելույթ կունենա Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում։ Տեղեկությունը հայտնում են համերգի կազմակերպիչները։

Համերգի ծրագրում ֆրանսերենով և անգլերենով կհնչեն երգչի բոլոր ժամանակների լավագույն և ամենահայտնի հիթերը, որոնց թվում են «Belle», «Seul», «Sous le vent», «La Rivière de notre enfance» և այլ երգեր։

Նշենք, որ «Notre-Dame de Paris» հռչակավոր մյուզիքլից աստղային վերելքը սկսած երգիչը դարձավ աշխարհում ամենահիթային երգերի կատարողը: Նա վաճառել է 5 միլիոնից ավելի ձայնասկավառակ և ստացել բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ։
Արևմուտքը «չեղարկում է» ռուսական մշակույթը