«Արցախպրեսը» հաքերային հարձակման է ենթարկվել

Լրատվական կայքերի, ֆեյսբուքյան էջերի դեմ հարձակումները շարունակական բնույթ են կրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. «Արցախպրես» լրատվական գործակալության կայքը ենթարկվել է հաքերային հարձակման։ Տեղեկությունը լրատվամիջոցը հայտնում է Facebook–ի էջում։
«Տարվում են աշխատանքներ կայքի բնականոն աշխատանքը հնարավորինս արագ վերականգնելու ուղղությամբ»,–նշված է հայտարարության մեջ։
Հավելենք, որ կայք հնարավոր է մուտք գործել, սակայն հաքերներն այնտեղ ինչ–ինչ «փոփոխություններ» են արել։
Հիշեցնենք, որ մարտի 11-ի երեկոյան էլ հաքերային հարձակման էր ենթարկվել ԱՀ Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը։ Թշնամին այնտեղ գրառումներ էր թողնում` կոչ անելով Ասկերանի բնակիչներին լքել տարածքը։