ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ԱՄՆ-ում բենզինի գինը վերջին 2 շաբաթվա ընթացքում աճել է 79 ցենտով` նոր ռեկորդ սահմանելով. մեկ գալոնն (3,8 լիտր) արժե 4,43 դոլար, տեղեկանում ենք AP-ից։
Նշվում է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը նպաստում է բենզինի` առանց այդ էլ բարձր գնի աճին։
Lundberg Survey-ի վերլուծաբան Թրիլբի Լունդբերգը հայտարարել է, որ բենզինի այսօրվա գինը 32 ցենտով գերազանցում է նախորդ ռեկորդային առավելագույն ցուցանիշը՝ 4,11 դոլարը, որը սահմանվել էր 2008 թվականի հուլիսին: Բայց դա բավական հեռու է ռեկորդային առավելագույնից՝ հաշվի առնելով ինֆլյացիան, ուստի նախատեսվում է, որ 1 գալոնի արժեքը կհասնի 5,24 դոլարի։
Լունդբերգը նշել է` կարճաժամկետ հեռանկարում գազի գները, ամենայն հավանականությամբ, բարձր կմնան, քանի որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով մատակարարման խնդիրներ կան։
Հարցումների համաձայն՝ դիզվառելիքի միջին գինը 2 շաբաթվա ընթացքում աճել է 1,18 դոլարով, այսիքնն` 1 գալոնի գինը մինչև 5,20 դոլարի է հասնում: Դիզվառելիքը 2.11 դոլարով ավելի թանկ է, քան մեկ տարի առաջ էր։