ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությունից անմիջապես հետո նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Վահագն Խաչատուրյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
© Photo : official site of the President of RA
Նախագահ Խաչատուրյանը ծաղիկներ է դրել ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին, պատվո պահակախմբի ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել Հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների սխրանքը հավերժացնող հուշապատին:
Վահագն Խաչատուրյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
© Photo : official site of the President of RA
Նշենք, որ այսօր Երևանի Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ՀՀ 5–րդ նախագահի երդմնակալության արարողությունը։
Վահագն Խաչատուրյանը ՀՀ նախագահ է ընտրվել մարտի 3-ին Հայաստանի Ազգային ժողովի իշխող խմբակցության 71 պատգամավորների միաձայն քվեարկությամբ։