Փաշինյանը Չարենցի ծննդյան առթիվ այցելել է տուն-թանգարան ու պարգևատրել նրա դստերը

Փաշինյանը Չարենցի ծննդյան առթիվ այցելել է տուն-թանգարան ու պարգևատրել նրա դստերը
ՀՀ վարչապետըգրականագետ Անահիտ Եղիշեի Չարենցին պարգևատրել է Երախտագիության մեդալով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի ուղեկցությամբ հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանի առթիվ այցելել են նրա տուն-թանգարան, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Փաշինյանը Չարենցի ծննդյան առթիվ այցելել է տուն-թանգարան ու պարգևատրել նրա դստերը
Տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը վարչապետին և տիկին Հակոբյանին է ներկայացրել բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական գործունեության մասին պատմող ցուցանմուշները:
Նիկոլ Փաշինյանը հայկական մշակութային ժառանգության պահպանման գործում ներդրած ավանդի և երկարամյա անխոնջ գործունեության համար գրականագետ Անահիտ Եղիշեի Չարենցին պարգևատրել է Երախտագիության մեդալով:
Տիկին Չարենցը շնորհակալություն է հայտնել վարչապետին գնահատանքի և մշակույթի նկատմամբ կառավարության ցուցաբերած մեծ ուշադրության համար:
Հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցը (Եղիշե Աբգարի Սողոմոնյան) ծնվել է 1897թ–ի մարտի 13–ին, Կարսում։