ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Գրոզնիի հեռուստաալիքն իր Telegram ալիքում տեսանյութ է հրապարակել, որում Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը գտնվում է շտաբում՝ շրջապատված ուժայիններով, որոնք, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Կադիրովը, մասնակցում են Ուկրաինայում հատուկ գործողությանը։
Այդտեղ են Չեչնիայի հարցով ՌԴ Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության ղեկավար Շարիպ Դելիխանովը, նրա առաջին տեղակալ Դանիիլ Մարտինովը, «Հարավ» գումարտակի հրամանատար Հուսեյն Մեժիդովը, ՕՄՕՆ-ի հրամանատար «Ախմատ- Գրոզնի» Անզոր Բիսաևը և Ախմատ-Խաջի Կադիրովի անվան Ռուսաստանի ազգային գվարդիայի զորքերի 141-րդ հատուկ մոտոհրաձգային գնդի հրամանատար Մագոմեդ Տուշաևը։
Տեսանյութում Մարտինովը Կադիրովին զեկուցում է որոշակի հատուկ գործողության մանրամասների մասին, նա ասում է նրան, որ «առաջնային կետից, որտեղ մենք էինք, յոթ կիլոմետր էր մնացել մինչև Կիև»։
Նշենք, սակայն, որ տեսանյութում ուղղակիորեն չի նշվում՝ արդյո՞ք ինքը Կադիրովը գտնվում է Ուկրաինայում, թե հանդիպում է ուժայինների հետ, որոնք ղեկավարում են Ուկրաինայում ստորաբաժանումները։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 18–րդ օրը։