Իրանի կողմից Էրբիլի ռմբակոծությունն ուղղված չէր ամերիկացիների դեմ. Պետդեպ

ԱՄՆ Պետդեպ
ԱՄՆ-ի հյուպատոսության մոտ տեղի ունեցած գնդակոծության հետևանքով երկու մարդ Է տուժել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի - Sputnik. Նշաններ չկան, որ Իրաքի Էրբիլ քաղաքի հրթիռակոծումն Իրանի տարածքից ուղղված է եղել ամերիկյան օբյեկտների դեմ։ Այս մասին հայտարարել Է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել Է Իսլամական հեղափոխության պահապանների իրանական կորպուսը, որը հայտարարել է, որ իրենց նպատակը եղել է «ռազմավարական կենտրոնւ ոչնչացումը», որը ստեղծվել է Իրաքյան Քրդստանում իսրայելական «Մոսադ» հետախուզության կողմից:
«Ոչ մի ամերիկյան օբյեկտ կամ անձնակազմի անդամ չի տուժել։ Մենք տեղեկություններ չունենք այն մասին, որ այդ հարձակումն ուղղված է եղել ԱՄՆ - ի դեմ», - ասված է Փրայսի հայտարարության մեջ։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ այսօր առավոտյան գնդակոծության է ենթարկվել Էրբիլի շրջանը, որտեղ գտնվում է ԱՄՆ-ի հյուպատոսությունը։ Դրա հետևանքով երկու մարդ Է տուժել:
Փրայսը հավելել է, որ ԱՄՆ-ն դատապարտում է գնդակոծությունը որպես «Իրաքի ինքնիշխանության աղաղակող խախտում» և Իրանից պահանջում է անհապաղ դադարեցնել գրոհներն ու միջամտությունը հարևան երկրի ներքին գործերին: