«Հայաստան» խմբակցության անդամները Վայոց Ձորում էին

Դիմադրություն շարժումը շարունակում է մարզային հանդիպումները «Հայաստան» խմբակցության շրջանակներում
Պատասխանելով հայրենակիցների հարցերին՝ խմբակցությունը համառոտ ներկայացրել է շարժման նպատակներն ու ճանապարհային քարտեզը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Դիմադրություն շարժումը շարունակում է մարզային հանդիպումները «Հայաստան» խմբակցության շրջանակներում, տեղեկացնում է խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։
Նա մարտի 12-ին «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանի և Ասպրամ Կրպեյանի հետ Վայոց Ձորի մարզում հանդիպումներ է ունեցել Վայք, Եղեգնաձոր համայնքների բնակիչների հետ։
Քաղաքացիները բարձրաձայնել են իրենց մտահոգությունները՝ Արցախի և Հայաստանի դեմ ուղղված արտաքին մարտահրավերների և հատկապես վերջին օրերին Արցախում ստեղծված գերլարված իրադրության վերաբերյալ։
«Պատասխանելով մեր հայրենակիցների հարցերին՝ համառոտ ներկայացրել ենք շարժման նպատակներն ու ճանապարհային քարտեզը», - գրել է Օհանյանը։
Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը 2021-ի նոյեմբերի 8-ին Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում հայտարարել է համազգային դիմադրության շարժում սկսելու մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը իշխանությունից հեռացնելու նպատակով։
Դիմադրություն շարժումը շարունակում է մարզային հանդիպումները «Հայաստան» խմբակցության շրջանակներում