ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Հատուկ գործողության ընթացքում, փետրվարի 24-ից սկսած, Ուկրաինայի ռազմական կորուստները հազարից ավել են եղել։ Արտասահմանյան ԶԼՄ–ների համար կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մեզ մոտ մահացել է շուրջ 1300 մարդ»,–ասել է Զելենսկին։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ–ն հայտնել էր, որ ուկրաինացի ազգայնականների ու զինվորականների շրջանում մահացածների թիվը գերազանցում է 2870-ը, իսկ վիրավորներինը մոտ 3700 է։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 17–րդ օրը։