Ուկրաինան խախտում է հումանիտար միջանցքների վերաբերյալ պայմանավորվածությունը. Միզինցև

Բնակավայրերից հնարավոր է դուրս գալ միայն առանձին քաղաքացիների անձնական ավտոմեքենաներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Ուկրաինական կողմը խախտում է հումանիտար միջանցքների բացման վերաբերյալ պայմանավորվածությունները։ Կիևում, Չեռնիգովում, Խարկովում, Սումախում և Մարիուպոլում այդ մասին բնակչությունը չի իրազեկվել։ Նման հայտարարություն է արել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը ճեպազրույցի ժամանակ։

«Ուկրաինան շարունակում է ցինիկաբար խախտել հումանիտար միջանցքների վերաբերյալ պայմանավորվածությունները, այսօր ազգայնականների կողմից ուժեղացել է հրաձգությունը Մարիուպոլից հումանիտար միջանցքների ուղղությամբ»,-նշել է գեներալ–գնդապետը:

Մեկնաբանելով իրավիճակը Մարիուպոլում՝ նա հայտարարել է, որ ազգայնականները այսօր առավոտից ավելացրել են հրաձգության ինտենսիվությունը բոլոր հումանիտար միջանցքների ուղղությամբ:
Նման պայմաններում շրջափակված բնակավայրերից հնարավոր է դուրս գալ միայն առանձին քաղաքացիների անձնական ավտոմեքենաներով։
ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ ուկրաինացի ուժայինները հերթական թալանն են կազմակերպել բնակելի տներից. մարդկանցից վերցրել են վերջին մթերքները, իսկ դիմադրողներին գնդակահարել են:
ՌԴ ԶՈւ–ն ուկրաինական բանակի 3 ԱԹՍ է խոցել, այդ թվում` «Բայրաքթար». ՊՆ–ի նոր տվյալները
Բացի այդ, Կիևը կրկին չի հաստատել ոչ մի հումանիտար միջանցք դեպի Ռուսաստան, իսկ դա հերթական անգամ ապացուցում է Ուկրաինայի իշխանությունների անտարբերությունը սեփական ժողովրդի նկատմամբ:
Եվ սա այն դեպքում, երմ միայն անցած օրվա ընթացքում Ուկրաինայի քաղաքացիներից 19 963 դիմում է գրանցվել՝ տարհանման խնդրանքով:
Պաշտպանական գերատեսչության տվյալներով` Ուկրաինայի անվտանգության ծառայությունը խստագույն ցուցումներ է ստացել շուրջօրյա հայտնաբերել տարհանման, ձերբակալությունների և կալանավորումների, խուզարկությունների և հարցաքննությունների բոլոր զանգերը:
«Փետրվարի 17 - ից ԴԺՀ-ում ուկրաինացի զինվորականների գործողություններից տուժել է շուրջ 170 խաղաղ բնակիչ», - հավելել են պաշտպանական գերատեսչությունում:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 17–րդ օրը։