Ուկրաինայում զոհվել է ՌԴ ԶՈւ–ի հայ զինծառայող Հակոբ Ղազարյանը. լուսանկար

Նա զոհվել է Ուկրաինայի տարածքում, սակայն ծնվել էր Ռուսաստանի Մոզդոկ քաղաքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունների ընթացքում զոհվել է Հակոբ Սեյրանի Ղազարյանը։ Տեղեկությունը հայտնել է «mozdok today» Instagram էջը։
Հակոբը ծնվել էր 1995 թվականին, Ռուսաստանի Մոզդոկ քաղաքի բնակիչ էր։ Նա ՌԴ զինված ուժերի ծառայող էր։
Հակոբ Ղազարյանի հոգեհանգիստը կկայանա մարտի 13-ին, տեղի ժամանակով ժամը 13։00-ին։
Հիշեցնենք, որ Ոկրրաինայում հատուկ գործողությունների ընթացքում մարտի 3–ին էլ զոհվել էր քաղաքացի Վահիկ Սողոմոնյանը։ Նա Ուկրաինայի քաղաքացի էր։ Զոհվել էր Խերսոն քաղաքում, որտեղ ակտիվ ռազմական գործողություններ էին ընթանում։