Ուկրաինայի ԶՈւ-ն Դոնբասի մի շարք բնակավայրեր է ռմբակոծել, վնասվել են բնակելի տներ

Դոնբասի հանրապետությունների ներկայացուցչությունները նոր տվյալներ են հրապարակել տեղում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի - Sputnik. Ուկրաինական զորքերը տասը րոպեում գնդակոծել են ԴԺՀ-ի Դոնեցկ և Շիրոկայա Բալկա բնակավայրերը։ 120 մմ-անոց 15 արկ է արձակվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով հանրապետության ներկայացուցչությունը Հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում։
Ներկայացուցչության տվյալներով` գնդակոծությունները արձանագրվել են Դոնեցկի «Տրուդովսկայա» հանքային ավանի և Շիրոկայա Բալկա բնակավայրի ուղղությամբ, ընդհանուր առմամբ արձակվել է 120 միլիմետր տրամաչափի 15 արկ։
Արևմուտքի դասը Ռուսաստանի համար. ժամանակն է օգուտ քաղել դրանից
Իսկ «Կոնդրատյեվկա» հանքային ավանում գնդակոծության հետևանքով վնասվել են պոլիկլինիկան և տուն-ինտերնատը։
ԼԺՀ-ի կառավարությունն իր հերթին ՀՎՀՀ կենտրոնին հայտնել է, որ Ուկրաինայի զորքերը հինգ գնդակոծություն են իրականացրել չորս բնակավայրերի ուղղությամբ։
ԼԺՀ–ի տարածքում գնդակոծության հետևանքով վնասվել է 6 բնակելի շենք և գազատարը։
«Ստախանով բնակավայրում վնասվել է հինգ բնակելի շենք, երկու տնտեսական շինություն և միջին ճնշման գազատարը: Տեպլոգորսկ (Իրմինո) բնակավայրում բնակելի շենք է վնասվել»,-մանրամասնել են ներկայացուցչությունում։
Հիշեցնենք` փետրվարի24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 17–րդ օրը։