Թուրքմենստանում նախագահական ընտրություններ են

Պետության ղեկավար կդառնա այն թեկնածուն, որը կստանա քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների կեսից ավելին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Թուրքմենստանում այսօր արտահերթ նախագահական ընտրություններ են ընթանում։ Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են 9 թեկնածու։
Ինչպես հաղորդում է Թուրքմենստանի ԿԸՀ-ն` ընտրություններին մասնակցությունը Երևանի ժամանակով ժամը 09: 00-ի դրությամբ կազմում է 25,24 տոկոս:
Թուրքմենստանի օրենսդրությունը ընտրողների մասնակցության շեմ չի սահմանում։ Ընտրությունները կայացած կճանաչվեն ընտրողների ցանկացած ակտիվության դեպքում։
Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ ուշ, քան ընտրություններից յոթ օր հետո, ամփոփում է ընտրությունների արդյունքները, կազմում է արձանագրություն, հրապարակում արդյունքները:
Թուրքմենստանում ճանապարհ են տալիս երիտասարդներին. նախագահ հորը կփոխարինի որդին
Ընտրված նախագահ կհայտարարվի այն թեկնածուն, որն ընտրություններում ստացել է ձայների կեսից ավելին։
Երկրի նոր նախագահի երդմնակալությունը նշանակված է մարտի 19-ին: