Ստամբուլում ձյան առատ տեղումներ են. հարյուրավոր չվերթեր են չեղարկվել

Ոչ բարենպաստ եղանակային պայմաններըՍտամբուլում խախտել են օդային, ծովային և ցամաքային հաղորդակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Ստամբուլում ձյան առատ տեղումներիպատճառով հարյուրավոր չվերթեր են չեղարկվել։ Տեղեկությունը հայտնում է Haberturk–ը։
Նշվում է, որ Turkish Airlines–ի չեղարկված չվերթերի ընդհանուր թիվը կազմում է 407։
Երեկ` մարտի 11–ին Ստամբուլում տեղացած առատ ձյունը խախտել է օդային, ծովային և ցամաքային հաղորդակցությունը։ Վատ տեսանելիության պատճառով դադարեցվել է Բոսֆորի նեղուցով նավերի տեղաշարժը։ Բացի դրանից, չեղարկվել են նաև դպրոցների և բուհերի դասերը։
Ձյուն է, 0 աստիճան ցուրտ. Բեգլարյանը գրել է վթարի և Արցախում 5 օր գազ չունենալու մասին
Սպասվում է, որ երեկոյան ձյան տեղումներըկշատանան։
Նշենք, որ փետրվարի 3-ին թուրքական Pegasus բյուջետային ավիաընկերությունը վերջին 2 տարվա մեջ իրականացրել է Ստամբուլ–Երևան առաջին չվերթը։
FlyOne Armenia ավիաընկերությունը փետրվարի 2-ից շաբաթական երկու անգամ իրականացնում է Երևան–Ստամբուլ–Երևան չվերթեր։ Ապրիլ ամսից նախատսվում է, որ դրանք կավելանան` շաբաթական 3 չվերթ (երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ)։