ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում ռուսական բանակը մարտի 12-ին խոցել է 1 Մի–24 ուղղաթիռ և 3 անօդաչու թռչող սարք, այդ թվում` «Բայրաքթար ՏԲ-2»։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Բացի դրանից, օպերատիվ-մարտավարական, բանակային և անօդաչու ավիացիայով խոցվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 79 օբյեկտ:
Новая карта районов, перешедших под контроль российских ВС и республик Донбасса
© Photo : Минобороны России
Այսօր Ռուսաստանի զինված ուժերը վերահսկողություն են հաստատել Նովոանդրեևկա և Կիրիլովկա բնակավայրերի նկատմամբ, մեկ օրում 12 կիլոմետր առաջխաղացում է եղել:
Ընդհանուր առմամբ` Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել է 61 ուղղաթիռ, 126 անօդաչու սարք, 1159 տանկ և զրահամեքենա, 118 հրթիռ, 436 հրետանի: Ընդհանուր առմամբ` շարքից հանվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 3593 օբյեկտ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 17–րդ օրը։